Իհարկե, աղանդավորների և ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների հատուկ ծառայություններին սպասարկող արևմտամետ ՀԿ-ների՝ Հայաստանում, Վրաստանում, ՈՒկրաինայում կամ այլ վայրերում գործունեությունը հատուկ ու երկար խոսակցություն է, որ չի կարող ավարտվել ոչ մեկ, ոչ երկու-երեք հրապարակումներով: Վտանգավոր են բոլոր աղանդները, որ ղեկավարվում են ԱՄՆ-ի տարածքի շտաբ-բնակարաններից, և ոչ միայն խարիզմատները, նորխարիզմատները, մորմոնները, մունիստները: Ապրիլի 2-ին Երևանում մամլո ասուլիսում «Ազգային արժեքների պահպանության ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը բաց հայտարարեց. «Եհովայի վկաները» լուրջ վտանգ է Հայաստանի ազգային անվտանգության համար, քանի որ չի ընդունում ՀՀ Սահմանադրությունը, չի ենթարկվում որևէ հասարակական, պետական ինստիտուտի, ազատ քարոզչություն է անում հասարակական վայրերում, իրենց գրականությունն է ներկայացնում»: Նրանց խոսքով՝ ոստիկանությունը չի խոչընդոտում նրանց գործունեությանը, փոխարենը խոչընդոտում է նրանց, ովքեր պայքարում են «Եհովայի վկաների» դեմ: Այս իրողությունները չեն կարող չանհանգստացնել: Հայաստանի համար ավելի տագնապալից են նույն Ամարյանի վկայությունները (2014-ի հուլիսի 15, մամլո ասուլիս Երևանում), որ իշխանության վերին էշելոնների կոռումպացված չինովնիկները ԱՄՆ-ից ստացվող «ատկատների» պատճառով նպաստում են Հայաստանում կրոնական աղանդների անարգել գործունեությանը և զարգացմանը. «Ես հատուկ ծառայություններին փոխանցեցի Հայաստանում գործող «Ֆալոս» աղանդի ծիսակատարության տեսագրություն, որտեղ նրանց «հոգևորականը» ցուցադրում է սեփական առնանդամի էրեկցիան, և բոլոր «ծխականները», որոնց թվում շատ ազգականներ կային, հերթով մոտենում ու համբուրում են: Բայց իրավապահները լռում են»: Նրա խոսքով՝ Հայաստանում գործում են 65 պաշտոնապես գրանցված աղանդներ և մոտ 250 կազմակերպություններ՝ տարբեր քողարկումների տակ. Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը Երևանում 2014-ի հոկտեմբերին անցկացված «Աղանդների դերը աշխարհաքաղաքական, մշակութային ու քաղաքական գործընթացներում» կլոր սեղանի ժամանակ նշեց, որ երկրում 360 հազար աղանդավոր կա ¥բնակչության մոտ 10 %-ը¤, և հայտարարեց՝ անհրաժեշտ է իսպառ արգելել աղանդները, որ քայքայում են բարոյականության ու պետականության հիմքերը:
Այո, Հայաստանի ոչ մեծաթիվ բնակչության համար աղանդավորների այդ թվաքանակը բացահայտ սպառնալիք է ինքնուրույնությանն ու նույնիսկ գենոֆոնդին: Առավել ևս, որ աղանդները, անկախ այն բանից` ապակառուցողական են, թե տոտալիտար, ինչպես «Վերջին օրերի սրբերի Հիսուս Քրիստոսի եկեղեցու» (մորմոնների) կազմակերպության անդամները, իրենց կլաններով ու ընտանիքներով հատուկ ծառայությունների գործակալներ են և օգտագործում են հավատը, կրոնը բացառապես քաղաքական նպատակներով: Ընդ որում՝ ոչ Հայաստանի շահերից բխող: Ի՞նչն է զարմանալի: Հայ մասնագետները արդեն վաղուց են ահազանգում. տագնապի առաջին կոչնակը հնչել է դեռ հեռավոր 1996-ին, հետո բուռն բռնկում էր 2008-12 թթ., երբ (օրինակ, 2010-ի դեկտեմբերի 11-ին) պարոն Ամարյանը, մեկնաբանելով մի շարք միջադեպեր, անմիջականորեն զգուշացրեց իշխանություններին ու հասարակությանը. «Աղանդները Հայաստանն աստիճանաբար տանում են դեպի կործանում»: Հայ փորձագետները 2012-ից բառացիորեն բղավում են մի շարք կուսակցությունների ու աղանդների սերտաճման մասին, որ աղանդավորների ազդեցությունը տարածվում է տնտեսության, ցանցային մարկետինգի և նույնիսկ շոու բիզնեսի վրա: Աղանդավորները իրենց շոշափուկները աստիճանաբար պարզում են ուժային կառույցներին: «Բազում օրինակներ կան, որ աղանդավորները սկսել են ակտիվ գործել բանակում և փորձում են քարոզել, այսինքն՝ իրականացվում է հոգեորսություն»,- հայտարարեց Ամարյանը մամլո ասուլիսում 2013-ի դեկտեմբերի 11-ին, հավելելով, որ անձամբ գիտի ութ դեպք: Ամարյանն ասաց, որ թեպետ պաշտպանության նախարարության ղեկավարությանը խնդիրը հայտնի է, սակայն ինքը զարմացած է, որ հակազդող քայլեր չեն ձեռնարկվում: Նա հավելեց, որ աղանդավորական կառույցների աշխարհագրական տեղակայման վերլուծությունը ցույց է տալիս, որ հաճախ նրանք զինվորական մասերի մոտ են հիմնավորվում: 2014-ի փետրվարի 6-ին նա մեղադրեց Հայաստանի կրոնական աղանդներին փողերի լվացման գործընթացում, այդ թվում՝ քրեական ծագման:
Բայց աղանդավորների հովանավորվածությունը իշխանության բարձր էշելոնի չինովնիկների կողմից դժբախտության կեսն է: 2014-ի հունիսի 3-ին «Собеседник Армении» լրագրող Միքայել Բարսեղյանը գրում է. «Անցյալ տարեվերջին հասարակության ուշադրությունը գրավեց «Կենտրոն» հեռուստաընկերության ցուցադրած նյութը Ջոն Հեֆեռնի մասին, նա վերջերս գլխավորում էր ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, որ օգնություն էր բաժանում երևանյան մանկապարտեզներից մեկում: Արտառոց ոչինչ, սովորական դեպք է, որ կարելի է միայն ողջունել, եթե չլիներ մեկ հանգամանք՝ բարեգործական ակցիային զուգահեռ «Վերջին օրերի սրբերի Հիսուս Քրիստոսի եկեղեցու», այլ կերպ ասած՝ մորմոնների աղանդը բաժանում էր կրոնական սկավառակներ ու գրականություն»: Որոշ լրատվամիջոցներ դիմեցին ԱՄՆ-ի դեսպանատուն՝ խնդրելով բացատրել բարեգործական ակցիային աղանդավորների մասնակցությունը: «ԱՄՆ-ի կառավարությունը շահագրգռված է տարբեր ուղղությունների հարող կրոնական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոնք ծառայում են կարիքավոր մարդկանց, ընտանիքներին ու համայնքներին: Շնորհիվ համայնքային կազմակերպությունների և շրջանային համայնքների ներգրավման, որոնք չունեն աշխարհիկ ու կրոնական օգուտներ, հնարավոր է դառնում ծառայություններ մատուցել այն մարդկանց, ովքեր ավելի շատ կարիքներ ունեն»՝ այսպիսին էր դեսպանատան պատասխանը: Բայց միայն մերձավորին օգնելու բարձր ու ազնիվ մղումներո՞վ, ալտրուիզմո՞վ են առաջնորդվում մորմոնները: Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Շմավոն Ղևոնդյանը այդ դեպքից մի քանի ամիս առաջ, անցյալ տարվա մայիսին մամլո ասուլիսում հայտարարել էր. «Մորմոնների նպատակը ամերիկյան հետախուզությունն է, ոչ թե հայերի հավաքագրումը իրենց կազմակերպության մեջ»: Նա նշել էր, որ մորմոնները թափանցում են բոլոր ոլորտներ, տեղեկություն հավաքում, իսկ պետդեպարտամենտը ամեն տարի զեկույց է ներկայացնում այդ տվյալների հիման վրա:
Հարց է ծագում՝ որքա՞ն են պետք Հայաստանին աղանդները, հատկապես նրանք, որ ուրիշ երկրներում էլ համարվում են վտանգավոր, և նրանք, որ կառավարվում են օտարերկրյա հատուկ ծառայություններից ու օգտագործվում են պետական հեղաշրջումներում: Եվ ի՞նչ են մտադիր անել Հայաստանի իշխանություններն ու երկրի հասարակությունը, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները չեզոքացնելու և վերացնելու համար Հայաստանում աղանդավորության խորացման հիմքերը: Մեզ հետ կարող են մինչև խռպոտելը վիճել, սակայն միանգամայն ակնհայտ է, որ արևմտամետ աղանդների գործունեությունը քրիստոնեական երկրում որևէ կերպ չի ուժեղացնում համախմբումը: Հակառակը՝ նրանք ծանր հարվածներ են հասցնում մեր ազգային նույնականությանը, ուրեմն և մշակույթին, ավանդույթներին, արժեքներին: Իսկ պատերազմը մեր տարածաշրջանում չի ավարտվել: Ավելին՝ Հայաստանից ոչ այնքան հեռու՝ Սիրիայում ու Իրաքում ծավալվող իրադարձությունները, վերջին հաշվով սպառնալիք են և մեր անվտանգությանը: Ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ի խամաճիկները Անդրկովկասի մերձակայքում իրականացնում են հենց ամերիկյան հատուկ ծառայությունների ծրագրերը: Որքան է ասվել՝ ամերիկացիները նպաստում են հայերի ցեղասպանությանը Մերձավոր Արևելքում, այդ թվում` պատմական հայկական Կիլիկիայում, որ հիմա Հյուսիսային Սիրիայի մաս է: Այդ պատերազմը նույնպես աղանդավորներն են վարում, ճիշտ է՝ մուսուլման, քանի որ վահաբականները վաղուց ծառայության մեջ են և ԱՄՆ-ին, և Մեծ Բրիտանիային, և եթե հավատանք Իրանի հատուկ ծառայություններին, վահաբականները Իսրայելի կողմնակիցներ են: Մեր երկիրը և ժողովուրդը ծանր ընտրության առաջ են՝ հանդուրժե՞լ աղանդավորների գոյությունն ու նկրտումները, որ սպառնում են մեր հոգեկան առողջությանը, նույնիսկ մեր երեխաների անվտանգությանը, թե՞ Հայաստանից ու տարածաշրջանից ավլել-թափել արևմտամետ թափթփուկներին:
Արսեն ԼԵՎՈՆՅԱՆ